News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի այսօրվա նիստն աննախադեպ ընթացք է ունեցել. նիստում պահանջել են ԵԽԽՎ գործող նախագահ, ադրբեջանամետ գործիչ Պեդրո Ագրամունտի հրաժարականը։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի առավոտյան նիստերը նվիրված են եղել Պեդրո Ագրամունտի շուրջ զարգացող իրավիճակին։ Բոլոր խմբերը համակարծիք են եղել, որ Պեդրո Ագրամունտն իր գործողություններով կորցրել է վստահությունը եւ, ըստ էության, գործ ունեն քաղաքական հասունացող ճգնաժամի հետ։

«Քաղաքական խմբերի նիստերից հետո Սոցիալիստների խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ըստ էության պահանջելով Պեդրո Ագրամունտի հրաժարականը։ Մենք, որպես ԵԺԿ խմբակցություն, համանման որոշում ենք կայացրել, որի արդյունքում Պեդրո Ագրամունտը եւ նրան ուղեկցող երկու անձինք, որոնց, Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հակահայ զեկույցներից սկսած, հայ հանրությունը հիշում էր որպես ադրբեջանամետ լոբբիստների, պետք է հրապարակային բոլոր խմբերի հարցերին պատասխանեն հանրային լսումների ձեւով, որ պետք է տեղի ունենա վաղն առավոտյան»,- նշեց Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ նստաշրջանն այսօր սկսվել է աննախադեպ իրավիճակով, երբ ԵԽԽՎ մեծաթիվ անդամներ, այդ թվում եւ ինքը՝ Ֆարմանյանը, պահանջել են Ագրամունտի հրաժարականը։ «Պեդրո Ագրամունտը ստիպված էր ընդհատել նիստը, 10 րոպե ընդմիջում վերցնել, բայց ընդմիջումից հետո այլեւս չվերադարձավ ԵԽԽՎ նախագահություն»,- ասաց Ֆարմանյանն ու հավելեց. «Ստեղծված իրավիճակն աննախադեպ է ԵԽԽՎ պատմության մեջ, մինչ այս երբեք նման իրավիճակ չի եղել․ կոնսենսուս կա բոլոր քաղաքական խմբերի մոտ, որ քաղաքական հասունացող ճգնաժամը պետք է հանգուցալուծվի Ագրամունտի հրաժարականով»։

Ըստ ԱԺ պատգամավորի՝ զուգահեռ ընթանում են քննարկումները՝ կապված ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալների հետ։ Քննարկվել է անկախ արտաքին հանձնաժողով ստեղծելու հարցը, որը, հավանաբար, բաղկացած կլինի երեք հեղինակավոր անդամներից, ՄԻԵԴ նախկին դատավորների կամ նույնպիսի պատասխանատու պաշտոն զբաղեցրած անձանցից, որոնք հետաքննություն կիրականացնեն ԵԽԽՎ-ի շուրջ այս տարիներին ծավալված կոռուպցիոն սկանդալների շուրջ։

«Կարծում եմ՝ երկուսն էլ լավ նորություն են մեզ համար։ Քաղաքական ճգնաժամը կարող է հանգուցալուծվել միայն Պեդրո Ագրամունտի հրաժարականով, եւ տրամադրվածությունն էլ այնպիսին է, որ դա պետք է տեղի ունենա այս նստաշրջանի ընթացքում, մինչեւ շաբաթավերջ»,- ամփոփեց Սամվել Ֆարմանյանը։ 

Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը պահանջել է կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտի իմփիչմենթի գործընթաց սկսել՝ Սիրիա նրա գլխավորած պատվիրակության այցի պատճառով: Պեդրո Ագրամունտն իր հերթին հայտարարել է, որ Սիրիա իր այցելությունը սխալ էր: Ագրամունտը պարզաբանել է, որ այդ երկիր իր այցը լրատվամիջոցների կողմից շահարկումների առարկա է դարձել, նաեւ նշել, որ իր այցի մասին պարզաբանումներ է ներկայացրել ԵԽԽՎ բյուրոյին:

Նիստի ընթացքում ԵԽԽՎ ղեկավարին հիշեցրել են կոռուպցիոն մի շարք սկանդալների մասին, որոնցում նաեւ նրա անունն է շրջանառվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ