News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեք անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը կզբաղվի Եվրախորհրդի պատգամավորների հասցեին հնչող կոռուպցիայի մեղադրանքի հարցերով: Գերմանացի քաղաքական գործիչ Ֆրանկ Շվաբեի խոսքով՝ ԵԽ նախագահությունը մեծամասնությամբ նման որոշում է կայացրել: Հանձնաժողովի կազմում կարող են ներգրավվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավորներ, հաղորդում է DW-ն:

Ավելի վաղ ԵԽԽՎ որոշ անդամներ մեղադրվում էին պաշտոնական Բաքվից թանկարժեք նվերներ (այդ թվում՝ խավիար, մետաքսե գորգեր, թանկարժեք զարդեր եւ ժամացույցներ) ու կանխիկ գումար ստանալու մեջ, ինչի դիմաց պետք է կանխեին Ադրբեջանում քաղաքական հետապնդումները դատապարտող հայտարարությունների ընդունումը: Նշվում է, որ 2013 թվականին Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցն անսպասելիորեն չեղարկվել է:

ESI գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հերալ Կնաուսի կարծիքով՝ քննությունն ուշացած է: Նա նշել է, որ ESI-ը դեռ 2012-ին է պատմել, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ճնշում գործադրել ԵԽ-ի վրա: 2016-ին կազմակերպությունը գործի վերաբերյալ մի շարք մանրամասներ է հրապարակել, սակայն ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը որեւէ կերպ չի պատասխանել մեղադրանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ