News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավելի քաղաքակիրթ ձեւ ընտրությունների ժամանակ ընտրողներին կողմնորոշելու, քան բանավեճերն են, չկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով, բանավեճերը շատ դիպուկ բացահայտում են՝ ով ինչ է արել, ինչ ծրագրեր ունի, ով ինչպես է խոսում, ինչը եւս շատ կարեւոր. «Զարմանալի է, որ թեկնածու Տարոն Մարգարյանի կողմնակիցներն ասում են, թե դրա կարիքը չկա»:

Անահիտ Բախշյանը հանդես եկավ մի ուշագրավ առաջարկով. «Թող երեք թեկնածուները՝ Տարոն Մարգարյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, հավաքվեն, որպես բազմազավակ ծնողներ պատմեն, թե ինչպես են այդքան երեխաների հետ գլուխ հանում, ինչպես են պահում եւ ինչ են խորհուրդ տալիս մեր ժողովրդին, որ այդ օրինակը վարակիչ լինի: Հետա արդեն կարող են խոսել իրենց ծրագրերի մասին»,- առաջարկեց Ա. Բախշյանը:

«Ելք» դաշինքի թեկնածուներից Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ այս հարցում Հանրային հեռուստատեսությունն անելիք ունի, նա պետք է կազմակերպի նման բանավեճ. «Մեր կողմից այդ հրավերը նախապես ընդունվում է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ