News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցով Սահմանադրական դատարանի նիստում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում կրկնակի քվեարկության փորձերի դեպքերը «պատճառաբանել» է տեխնիկական նորամուծությունների ներդրմամբ:

Գլխավոր դատախազության հատուկ կարեւոր գործերով վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի խոսքով՝ մի շարք դեպքերում տեխնիկական սարքը չի արձագանքել, հետո միանգամից կրկնակի քվեարկություն է համարել: Կամ թղթի սպառման պատճառով կտրոն չի տվել, հետո կրկին որպես կրկնակի քվեարկություն է համարել: Կամ մարդը օգնել է քվեարկել, դրա համար անձնագիր է ներկայացրել, իսկ տեխնիկան համարել է կրկնակի քվեարկության փորձ:

Կրիկնակի քվեարկության փորձի միայն մեկ իրական դեպք է գրանցվել, երբ քաղաքացին փորձել է քվեարկել ազգականի փոխարեն, հայտնել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ տեխնիկական նորամուծություններն իսկապես խափանումներ ունեցել են, մասնավորապես՝ մի շարք դեպքերում վատ են աշխատել հաշվող եւ նույնականացնող սարքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ