News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր՝ ապրիլի 26-ին, Երեւանի Աջափնյակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ երեւանցիների առաջնային խնդիրը համարեց բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանումն ու տրանսպորտի խնդիրը:

«Մենք մեր թիմով շատ աշխատանքներ ենք իրականացրել, բայց դա չի նշանակում, որ Երեւանում անելիքներ չկան: Այս 4 տարիների ընթացքում մեր թիմը բնակիչների հետ շփվելով, լսելով բնակիչների խորհուրդները, խնդիրները կազմել է հաջորդ 5 տարվա զարգացման ծրագիրը: Մենք այս փորձառու թիմով կարող ենք այդ ծրագիրն իրականություն դրաձնել: Հիմնական խնդիրներից մեկը բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանումն է, իրականում բազմաբնակարան շենքերի համատիրությունների կառավարման մեջ շատ խորը խնդիրներ կան: Մեր թիմով նաեւ օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում, պետք է ունենանք այնպիսի կառավարում, որ խնդիրները, որոնք կան շենքերում՝ այլեւս չլինեն: Մենք ունենք տրանսպորտի խնդիր, որը բոլորս տեսնում ենք, այդ ուղղությամբ եւս շատ անելիքներ կան:Այս ոլորտում եւս շատ բարեփոխումներ են նախատեսված»,-ասաց նա:

Տարոն Մարգարյանին ելույթից հետո տարեց քաղաքացիներ մոտեցան, նամակներ փոխանցեցին եւ ներկայացրին իրենց խնդիրները:  Տարոն Մարգարյանին մոտեցավ նաեւ մի փոքրիկ եւ շնորհակալությւոն հայտնեց նրան, որը դուր չեկավ Տարոն Մարգարյանին, նա մոտենալով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին ասաց՝ «Էսի ինչքանո՞վ էր ճիշտ» եւ բարկացած հեռացավ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ