News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պեկինը լուրջ մտահոգություն է հայտնել Վաշինգտոնին ու Սեուլին այն բանից հետո, երբ հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգի բաղադրիչները հասցվել են Հարավային Կորեա։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է Սինհուան։

Նա նշել է, որ Չինաստանը ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային կոչ է արել հետ քաշել սարքավորումները ու դադարեցնել ՀՀՊ THAAD համակարգի տեղակայումը։ Նրա խոսքով ՀՀՊ-ն կվնասի տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությանը, կվատացնի Կորեական թերակղզու իրավիճակը, ոչ մի օգուտ չի տա Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում ու կվտանգի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Դիվանագետը նշել է, որ ՀՀՊ-ի տեղակայումը հակասում է այն ջանքերին, որոնք ձեռնարկում են բոլոր կողմերը՝ խնդիրները կարգավորելու համար։ «Չինաստանը վճռորոշ միջոցառումներ կձեռնարկի իր շահերը պաշտպանելու համար»,- հավելել է Գենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ