News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի ու ԵՄ-ի միջեւ ապագա հարաբերությունների մասին ցանկացած պայմանավորվածություն, առեւտրի, միգրացիոն քաղաքականության նոր պայման քննարկվելու է միայն «բրեքսիթի» բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո, այդ թվում Բրյուսելի առաջ Լոնդոնի պարտավորությունները՝ մասնավորապես եվրոպական բյուջե բրիտանական անդամավճարների հարցը։ Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում, փոխանցում է BBC-ն։

Ընդ որում , նրա խոսքով, շատ բրիտանացիներ պատրանքներ են տածում այն կապակցությամբ, որ Բրիտանիայի ու ԵՄ-ի ապագահ հարաբերությունները կարող են քննարկվել ԵՄ-ից երկրի դուրս գալու պայմանների մասին բանակցություններին զուգահեռ։

«Որքան շուտ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ լինի կառուցողական որոշումների, այդքան շուտ մենք կկարողանանք բավարարել նրա ցանկությունը ու քննարկել ապագա հարաբերությունները։ Սակայն նախ մենք պետք է իմանանք, թե բրիտանական իշխանությունները ինչպես են պատկերացնում այդ հարաբերությունները։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ միայն այդ հաջորդականությամբ»,- շեշտել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ