News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը գալիս է մայրաքաղաքը աղբից, կոռուպցիայից եւ անարադարությունից ազատագրելու: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:

«Ցանկանում ենք մեր քաղաքը դարձնել հարմարավետ երեւանցու համար: Մեր ծրագիրը գրողները ժողովրդի միջից են եւ գիտեն, թե ինչ է պետք բարեփոխումների համար: Մենք գալիս ենք ազատագրելու մայրաքաղաքը տիրող կոռուպցիայից, անարդարություններից, աղբից: Կոռուպցիոն պայքարի համար մշակված հատուկ մեխանիզմներ ունենք: Երթուղային տաքսիով երթեւեկելիս ինքնասիրություն, եւ ամեն ինչ մի կողմ ես դնում, որպեսզի երթեւեկես քաղաքում: Ստվերում գործող բոլոր գծատերերին պետք է հանել, միայն քաղաքապետարանը պետք է լիազորված լինի զբաղվել տրանսպոտի ոլորտով, որպեսզի այս ոլորը կարգավորվի»,-ասաց նա:

Սոնա Աղեկյանը նշեց, որ  «Երկիր Ծիրանին» չի տեսնում մրցակիցների եւ կուսակցության հիմնական թիրախը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է:

«Մեր հիմնական թիրախը հանրապետականն է, որը գիտեք, թե այս պահին ինչ վիճակում է պահում մայրաքաղաքը, մենք գալիս ենք Արգիշտի 1-ը վերցնելու, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 15-ից վերցնելու է քաղաքապետարանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի կունենա Երեւանի ավագանու ընտրությունները, որին մասնակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանին» եւ «Ելք» դաշինքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ