News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդական, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:


Հայատսանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ քառորդ դարի ընթացքում երկու պետությունները ձեւավորել են գերազանց հարաբերություններ եւ սերտ համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է՝ շնորհիվ դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման, բարձրաստիճան բազմաթիվ այցերի, միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության, ինչպես նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության։ 

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը գնահատում է Շվեյցարիայի վճռական եւ շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծում է Շվեյցարիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող զարգացման տարբեր ծրագրերին, ինչպես նաեւ գոհունակությամբ արձանագրում շվեյցարահայերի կարեւոր ներդրումը երկու պետությունների տնտեսական, մշակութային կյանքի եւ հայ-շվեյցարական բարեկամության զարգացման գործում։ 
Եզրափակելով ուղերձը՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնում, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել կամրապնդվեն ապագայում՝ համատեղ ջանքերի շնորհիվ։ 

Դիդիե Բուրկհալտերն իր ուղերձում ընդգծում է Հայաստանն ու Շվեյցարիան միացնող խորը բարեկամական կապերը եւ երկու պետությունների միջեւ համագործակցության նշանակալի զարգացումը վերջին քսանհինգ տարիների ընթացքում: Նա կարեւորում է Երեւանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացումը 2011 թվականին՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հատուկ անդրադարձ է կատարում 2016 թվականի փետրվարի 29-ին, ՀՀ ԱԳ նախարարի հետ միասին, երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։ 

Դիդիե Բուրկհալտերն անդրադառնում է նաեւ երկկողմ տնտեսական բնագավառում արձանագրված ձեռքբերումներին՝ նշելով Շվեյցարիայի առաջատար դերը Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրողների շարքում, ինչպես նաեւ համագործակցությունը գիտահետազոտական բնագավառում։ Նա կարեւորում է նաեւ միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ առեւտրային հարաբերությունների, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների եւ հիմնադրամների դերը հայ-շվեյցարական բազմոլորտ հարաբերությունների զարգացման գործում: 

Դաշնային խորհրդականը նշում է, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հատկապես տնտեսական եւ զբոսաշրջության բնագավառում: Միեւնույն ժամանակ հույս է հայտնում, որ Հարավային Կովկասում, 2017-2020թթ համար Շվեյցարիայի զարգացման ռազմավարության շրջանակներում իրականացվելիք ծրագրերն առավել կամրապնդեն Հայաստանի հետ գործընկերությունը զարգացման ոլորտում։ 

Դիդիե Բուրկհալտերը վստահություն է հայտնում, որ 2018 թվականին Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը առիթ կընձեռի բացահայտելու Հայաստանի գեղեցկությունը, հարուստ պատմությունն ու լեգենդար հյուրընկալությունը։ 

Եզրափակելով իր ուղերձը՝ արտաքին գերատեսչության ղեկավարը հայ ժողովրդին Շվեյցարիայի ժողովրդի անունից մաղթում է խաղաղ եւ բարեկեցիկ ապագա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ