Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի ոստիկանությունը ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով երեք մարդու է ձերբակալել։ Այս մասին ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«18,18 եւ 19-ամյա երեք կանայք ձերբակալվել են՝ ահաբեկչական ակտեր նախապատրաստելու, իրագործելու եւ հրահրելու մեղադրանքով՝ համապատասխան 2000 թվականի ահաբեկչության մասին օրենքի 41-րդ բաժնի», — ասվում է հայտարարությունում։
Այժմ կանայք գտնվում են մայրաքաղաքի մերձակայքում գտնվող ոստիկանական բաժնում։ Ձերբակալությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Լոնդոնի Ուիլեսդեն շրջանում գործողությունների շրջանակներում։