News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին աջակցելու մտադրություն ունեցողների թիվն աճել է մեկ տոկոսային կետով, այս մասին են վկայում OpinionWay ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել էին երկուշաբթի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ այդ տվյալների՝Մակրոնին աջակցում է ընտրողների 61 տոկոսը։ Այդ ընկերության նախորդ հարցումը, որը հրապարակվել էր մի քանի օր առաջ, Մակրոնին խոստանում էր  ձայների 60 տոկոսով հաղթանակ։

Նրա մրցակիցը՝ «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը երկրորդ փուլում կստանա ձայների 39 տոկոսը։

Հարցումն իրականացվել է ապրիլի 28-ից 30-ը։ Դրան մասնակցել է 1 488 չափահաս քաղաքացի։

ՀԻշեցնենք, որ ապրիլի 23-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ երկրորդ փուլ են անցել երկրի  էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը՝ 24․01 տոկոս, եւ «Ազգային ճակատ» կուսակցությունից թեկնածու Մարին Լը Պենը՝ 21․3 տոկոս ձայներով։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ