News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում բոլոր ոլորտները կարիք ունեն բարելավման. լինի մանկապարտեզները, որոնք կոռուպցիայի մեջ կորած են, լինի ճանապարհները, որոնք, չգիտես, ինչու հենց ընտրություններից առաջ են սկսում վերանորոգել: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավի ընթացքում, լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության կողմից Երեւանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը:

Նրա խոսքով, լավ ճանապարհը այն ճանապարհն է, որը վերականգնման կարիք չունի. «Այսինքն մենք պետք է այնպես անենք, որ ամեն գարուն վերանորոգումներ չլինեն: Մենք չպետք է ցույց տանք, որ աշխատում ենք: Աշխատանքի լավ արդյունքն այն է, որի արդյունքը չի երեւում, ուղղակի քաղաքացին զգում է, որ ամեն ինչ նորմալ է»:

Անդրադառնալով Երեւան քաղաքի կառուցապատմանը, «Երկիր Ծիրանիի» թեկնածուն ասաց. «Պարզ է, որ եթե արդեն շենքերը կառուցվել են, դրանց չենք կարող ձեռք տալ: Բայց մեր ծրագրում ունենք կետ, որ Կենտրոնի կառուցապատումը այլեւս պետք է արգելել: Փոքր կենտրոնում այլեւս ոչ մի կառուցապատում չպետք է տեղի ունենա: Կենտրոնը գերխիտ է, եւ դա ստեղծում է տարբեր խնդիրներ քաղաքացիների համար: Քաղաքը նախեւառաջ քաղաքացու արժանապատիվ կյանք ապահովելու համար է: Դրա համար կառուցապատումը պետք է տարածենք դեպի արվարձաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ