News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանացի քննիչները երկրի զինված ուժերում, հայտնաբերել են նեոնացիստների բջիջ  հայտնում է Hannoversche Allgemeine-ը։

Հետաքննությունը սկսելու համար խթան էր հանդիսացել բունդեսվերի զինծառայողի հետ կապակցված միջադեպը՝ նա փախստականի վկայական էր ստացել, իսկ հետո փորձել ահաբեկչություն իրականացնել՝ միգրանտների նկատմամբ հասարակության վերաբերմունքը վատացնելու նպատակով։ Իրավապահները Վիեննայի օդանավակայանում հայտնաբերել էին զինծառայողի թաքցրած ատրճանակը, իսկ հետո ձերբակալել նրան

Ոստիկանները ձերբակալել են նաեւ նրա հինգ հանցակիցներին ու խուզարկություններ անցկացրել Գերմանիայի հյուսիս- արեւելքում՝ Իլկիրշ- Գրաֆֆենշտանդենում գտնվող զորամասում։ Այնտեղ հայտնաբերել են սվաստիկայի նշանով ինքնաձիգ, նաեւ նացիոնալ – սոցիալիզմի ժամանակներից վերմախտի զինվորների պատկերով պաստառ։ Իսկ պատին «Հայլ Հիտլեր» ողջույնի առաջին տառերն էին գրված ՝ HH։

Հետաքննության պատճառով Գերմանիայի պնախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չեղարկել է ԱՄՆ ծրագրված այցելությունը ու գումարել բանակային հրամանատարների խորհրդակցություն։ Նա ծրագրում է մեկնել Իլկիրշ- Գրաֆֆենշտանդեն՝ տեղում իրավիճակը վերահսկելու համար։

Գերմանական հետախուզության տվյալներով 2011-ից առայսօր Գերմանիայի զինված ուժերում գրանցվել է ուլտրաաջ ծայրահեղականների հավանական ակտիվության 725 դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ