News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 13-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը կարեւորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդական դարձած այցը Արցախ:

«Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում, եւ շատ կարեւոր է, որ տեղում անմիջական հնարավորություն ունենաք  ստանալու անհրաժեշտ տեղեկություններ՝ հետագայում ձեր դիվանագիտական գործունեության ընթացքում կիրառելու համար»,- ապագա դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է գործադիր իշխանության ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության ունեցած ձեռքբերումները, ինչպես նաեւ անդրադարձել է հիմնական խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ