News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղյակ է ժամը 11։00-ի դրությամբ արձանագրված բոլոր ընտրախախտումների մասին։

«Ամեն ինչին էլ տեղյակ ենք, ամբողջ ինֆորմացիան ճշգրտվում է, ճշտում ենք տեղամասերից նաեւ, կապը մշտապես կա, որովհետեւ ԿԸՀ-ում գործում է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, որի հիմնական նպատակն է բոլոր տեղեկությունները ճգրտել, հստակեցնել, համապատասխան պարզաբանումներ ներկայացնել», - լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահը։

«Պետք է նկատել, որ անգամ այս պարագայում կան հանգամանքներ, որոնց մի մասը շատ մեծ վերապահումով կարելի է փորձել խախտում որակել: Կան հանգամանքներ, որոնք ստուգվում են հանձնաժողովի հետ, կան տեղամասեր, որոնց համարները սխալ են նշվում այդ հաղորդագրություններում: Ցանկացած ահազանգ, հրապարակում մանրակրկիտ ուսումնասիրության, վերլուծության առարկա է լինում»,-ասաց նա:

Մուկուչյանի խոսքով, թե տարածքային ընտրական հանձնաժողովները, թե տեղամասային ընտրական հանձնաժողովները, թե ԿԸՀ-ն ուշի-ուշով հետեւում են ու ուսումնասիրման առարկա են դարձնում ընտրախախտումների մասին ցանկացած հաղորդագրություն, որը զետեղվում է լրատվական կայքերում տարբեր դիտորդական կազմակերպությունների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ