News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԸՀ մայիսի 17-ին արտահերթ նիստի ժամանակ քննարկում է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ դիտորդներից մեկի՝ Միքայել Փամբուխչյանի իրավունքների խախտման մասին դիմումը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրությունների օրը, մայիսի 14-ին, ըստ ներկայացված դիմումի, խախտվել են ՀԿ-ի դիտորդ Միքայել Փամբուկչյանի իրավունքները՝ թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովում նրան հրաժարվել են տրամադրել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների արձանագրությունները։ «Տեղի է ունեցել դիտորդի իրավունքների կոպիտ խախտում»,- նշել է Միքայել Փամբուկչյանը։

Թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավար Մարատ Սեւոյանն իր հերթին արձանագրությունները տրամադրելու մերժումը հիմնավորել է նրանով, որ դիտորդին խնդրել են սպասել, մինչեւ բոլոր արձանագրությունները կստացվեն ու կկազմվեն համապատասխան աղյուսակները։

Պատասխանելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցին, թե որն է դիմումի կոնկրետ պահանջը, փաստաբան Արամազդ Կիվիրյանը ,որը  իրավական աջակցություն է տրամադրում դիտորդին, ասել է «Այս պահին դիտորդի իրավունքը խախտվել է։ Մենք ուզում ենք, որ դա ամրագրվի, քանի որ կա խախտման փաստ» ։ Նրա խոսքով, իրենք պահանջոււմ են ԿԸՀ համապատասխան որոշումով ֆիքսել խախտման փաստը ու նախատեսել նաեւ վարչական պատասխանատվություն։

Դրան Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Ձեր դիմումում չկա ոչ մի իրավական հիմնավորում։ Ես դիտորդին հարցնում եմ՝ ուզո՞ւմ եք հիմա լուսանկարել այդ արձանագրությունները։ Նա ասում է՝ ոչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ