News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Volvo մակնիշի բեռնատար ստորաբաժանումը սկսել է անվարորդ աղբատարի փորձարկումները: Թեստերն անցկացվում են շվեդական Renova ընկերության հետ համատեղ, որը զբաղվում է թափոնի օգտահանմամբ: Փորձարկումները կտեւեն մինչեւ 2017-ի տարեվերջ, փոխանցում է Motor-ը: 

Երբ մեքենան առաջին ագամ հայտնվի անծանոթ փողոցում, անհրաժեշտ կլինի այն ձեռքով կառավարել: Այս ընթացքում ավտոպիլոտի համակարգը մտապահում է շարժման երթուղին եւ վայրերը, որոնց մոտ գտնվում են աղբարկղերը:

Հաջորդ անգամ վարորդը կարող է խցիկից դուրս գալ արդեն կանգառի առաջին կետում, գործարկել ավտոմատ կառավարումը եւ զբաղվել աղբը հավաքելով: Ըստ որում՝ մի աղբարկղից մյուսը ավտոմեքենան շարժվում է հետընթացով՝ ինքնուրույն շրջանցելով խոչընդոտները եւ կայանված մեքենաները:

«Մեքենայի հետընթաց շարժման շնորհիվ վարորդը մշտապես գտնվում է աղբը խտացնող բաժանմունքի կողքին եւ ամեն անգամ թափքի ետեւի մասից մինչեւ խցիկ եւ հակառակը գնալու անհրաժեշտություն չունի»,- ասել են Renova ընկերությունից: Բեռնատարը հագեցած է հատուկ սենսորներով, որոնք վտանգի դեպքում մեքենան անմիջապես կանգնեցնում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ