News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ մայիսի 19-ին, մեկ րոպե լռությամբ հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգանքի տուրք մատուցելու կոչ է արել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հույն Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր մայիսի 19-ն է՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ազգային ժողովը 2015թ. մարտի 24-ին միաձայն դատապարտել է Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Հույների եւ ասորիների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության շղթայի շարունակությունն էր: Մեկ անգամ եւս դատապարտում եմ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Ցեղասպանությունը եւ այսօրվա թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը»,- ասաց Շարմազանովը:

Նշենք, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը վերաբերում է 20-րդ դարի սկզբներում Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածներին։ 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել 353 հազարի մինչեւ 1 մլն 200 հազար հույներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ