News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, պատրաստ չէ փոխզիջման ճանապարհով խնդրի կարգավորմանը, եւ որ Բաքուն պատերազմի է պատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով`համանախագահների վերջին հայտարարությունը մեծ նշանակություն ունի: «Անկեղծ ասած, ես չեմ հիշում մեկ այլ հայտարարություն, որտեղ լինեին այնպիսի հստակ ձեւակերպումներ, ինչպես այս անգամ: Այս տարիների ընթացքում մենք ականատես էինք լինում, թե ինչպես համանախագահները, դիվանագիտական հավասարություն պահպանելու նպատակով, հավասարության նշան դնելու փորձեր եւ երկու կողմերին ուղղված կոչեր են արել: Բայց այս հայտարարությունը շատ կարեւոր է, քանի որ դրանում հստակ արձանագրվում է, որ պայմանավորվածություններն ու հրադադրի ռեժիմը խախտում է Ադրբեջանը», - ընդգծել է Զոհրաբյանը:

Ըստ նրա` սա հստակ հաղորդագրություն է Ադրբեջանին այն մասին, որ հետայսու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերի հայտարարություններն ուղղված կլինեն կոնկրետ հասցեատիրոջը: «Մինչեւ օրս տարբեր պատճառներով` բանակցային գործընթացին չվնասելու համար եւ այլն, նրանք զերծ էին մնում հստակ մեղավորներին նշելուց: Այժմ այս հայտարարությունը հստակ հաղորդագրություն է Ադրբեջանին, որ այսուհետ այդպես չի լինի, այսուհետ հասցեատերը հստակ կնշվի: Եւ մեզ համար` միջազգային կառույցներում աշխատող պատգամավորների, դա կարեւոր փաստաթուղթ է այն տեսանկյունից , որ այդ կառույցները` ԵԽԽՎ-ն, ԵՄ կառույցները, թե այլ հարթակներ, որոնք մշտապես հղում են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների, արդեն ազատ կլինեն իրենց դիրքորոշումն արտահայտելիս»,-ընդգծել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում իրադրության հետագա սրումը կանխելու համար:

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»,- ասված է եռանախագահների հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ