News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկիր ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հավաստիացրել է նրա տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա մասնակցել է Թրամփին դիմավորելու հանդիսավոր արարողությանը, որը ժամանել է Սաուդյան Արաբիայից՝ շարունակելով որպես նախագահ իր առաջին արտասահմանյան շրջագայությունը:

«Ձեր այցն իրավամբ պատմական է: Նախկինում երբեք ԱՄՆ նախագահը իր առաջին այցով չի ուղեւորվել Մերձավոր Արեւելք՝ կանգ առնելով Իսրայելում: Իսրայելը կիսում է խաղաղության ձեր ձգտումը: Մենք արդեն խաղաղություն ենք ձեռք բերել Եգիպտոսի եւ Հորդանանի հետ: Իսրայելը ձեռք է պարզում բոլոր նրանց, ովքեր խաղաղություն  են ցանկանում»,- հայտարարել է Նեթանյահուն:

Նա հույս է հայտնել, որ կգա օրը, երբ Իսրայելի վարչապետը կկարողանա կրկնել այն երթուղին, որն անցել է ԱՄՆ նախագահի օդանավը:

«Դուք հենց նոր Էր Ռիյադից ժամանեցիք Թել Ավիվ: Հույս ունեմ, որ երբեւէ Իսրայելի վարչապետը կկարողանա Թել Ավիվից Էր Ռիյադ մեկնել»,- ասել է նա:

Իսրայելի վարչապետը նշել է, թե չի կասկածում, որ Թրամփի օրոք Իսրայելի եւ ԱՄՆ-ի դաշնակցությունը ավելի կխորանա: «Ես համոզված եմ, որ ձեր ղեկավարությամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հրաշալի դաշինքը ավելի ուժեղ կդառնա»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ