News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի բնակչուհու առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  շրջանակում մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2017թ. ապրիլի 6-ին` ժամը 01:20-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ էր ստացվել, որ  ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցից ամուսնության նպատակով առեւանգել են  աշխատանքից վերադարձող դստերը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, աղջկան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Գորիս քաղաքի բնակիչ Գ.Շահնազարյանը 2017թ. ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում մտերիմների հետ ուղեւորվել է Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի հարակից տարածք, որտեղ առանձին զրուցել է աղջկա հետ։ Համոզվելով, որ վերջինս չի ցանկանում ամուսնանալ իր հետ, նրա կամքին հակառակ՝ գրկելով նստեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան ու տեղափոխել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ:

Ապրիլի 7-ի լուսաբացին աղջկան վերադարձրել են Գորիս քաղաք:

Նախաքննությամբ պարզվել է աղջկա առեւանգմանը մասնակցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները։ Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման՝ վրա բռնության միջոցով բացահայտ առեւանգելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:

2017թ-ի մայիսի 22-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ