News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ Բյուլենտ Ալիրզան Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ արդեն երկար տարիներ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ղարաբաղյան հարցի շուրջ երկխոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Ռուսաստանն արդեն երկար տարիներ օգուտներ է քաղում հակամարտությունից, Հայաստանը կարգավորման համար մշտապես աջակցություն է ակնկալում Մոսկվայից, Ադրբեջանը` նույնպես», - ասել է Ալիրզան:

Նրա խոսքով, Ռուսաստանը նախկինում օգտագործել է Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար: Ռուսաստանը կձգտի կարգավորման, եթե կարողանա օգուտ քաղել դրանից:  

«Սակայն անձամբ ես չեմ հավատում, որ Մոսկվան այդպիսի եզրակացության կգա: Բացի այդ այսօրվա իրավիճակում ԱՄՆ-ն Ռուսաստանի վրա ճնշում չի գործադրում եւ առանձնապես մեծ նշանակություն չի տալիս ղարաբաղյան կարգավորմանը: ԱՄՆ-ի օրակարգում այլ ակտուալ հարցեր կան: Օբաման նաեւ ներքին խնդիրներ ունի», - նշել է Ալիրզան:

Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Ղարաբաղի հարցով առաջընթաց ակնկալելու մասին փորձագետը նշել է, որ նախկինում էլ եղել են այդպիսի հանդիպումներ, սակայն բեկում երբեք չի եղել:

Ալիրզան նաեւ անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին` հիշեցնելով, որ այդ երկրների ռազմավարական դաշինքը եղել է Սառը պատերազմի տարիներին` ԽՍՀՄ-ի դեմ: 20 տարի անց երկու երկրներն արդեն տարաձայնություններ ունեն: 2003-ին Թուրքիան չտրամադրեց իր տարածքը Իրաքի դեմ գործողությունների համար: Այժմ էլ Թուրքիան չնայած ԱՄՆ-ի ճնշմանը շարունակում է առեւտուրը Իրանի հետ եւ սրում է հարաբերությունները Իսրայելի հետ:

Թուրքիան փորձում է հավասարակշիռ քաղաքականություն վարել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, ինչը շատ բարդ է: Փորձագետի կարծիքով, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում կա որոշակի սահման, որը կողմերը չեն անցնի, սակայն նախկինի նման սերտ ու անխնդիր հարաբերություններ դժվար թե լինեն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ