News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած հյուրերն ու մրցանակի հավակնորդներն այսօր՝ մայիսի 28-ին, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին: Հյուրերին ուղեկցել են «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ «Ավրորա-2017» մրցանակի ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը (ֆոտոռեպորտաժ):

«Ավրորա-2017» մրցանակի հավակնորդներ Սոմալիում Խաղաղության եւ մարդու իրավունքների Էլման կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Էլվադ Էլմանը, Նուր պոտենցիալի եւ կրթական համակարգի զարգացման կազմակերպության նախագահ Ջամիլիա Աֆղանին, Սուդանի Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Կատինան, Սիրիայում դաշտային հոսպիտալի բժիշկ Մուհամմադ Դարվիշը, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից վիրաբույժ-գինեկոլոգ, հիվանդանոց հիմնադրած դոկտոր Դենիս Մուկվեգեն, մրցանակաբաշխության ժոյւրիի անդամ, իրանցի իրավապաշտպան, Նոբելյան դափնեկիր Շիրին Էբադին ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման եւ Հայոց ցեղասպանության պատմությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ