News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թեհրանը կարծում է, որ ԼՂ խնդրի կարգավորմանը խանգարում են «արտաքին ուժերը»: «Տարածաշրջանի թշնամիները չեն ցանկանում ԼՂ հակամարտության կարգավորում»: Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, այսօր նոյեմբերի 24-ին ասուլիսում նշել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդբահիր Բահրամին:

Դեսպանը նկատել է, որ Իրանը ցանկանում է ԼՂ խնդրի արագ կարգավորում, ինչպես նաեւ նույնկերպ ցանկանում է խաղաղության ու կայունության վերականգնում Աֆղանստանում եւ Իրաքում: «Իրանը հենց սկզբից ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միշտ պաշտպանել է Ադրբեջանի արդար իրավունքը միջազգային ասպարեզներում»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂ խնդրի կարգավորման շրջանակներում վերջին մի քանի ամիսներին կրկին ակտիվացել է Իրանը: Ավելի վաղ Երեւան կատարած այցելության ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ԼՂ հարցում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին:

Ապրիլի 20-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն այս փուլում ձեռնպահ է մնում որեւ մեկնաբանությունից կապված Իրանի նախաձեռնողականության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ