ՆԱՏՕ-ն լիովին հարգում է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Հունիսի 12-ին՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ ՀԱՊԿ-ին ՆԱՏՕ-ի մոտ ոչ մի կշտամբանք չի առաջացնում: «ՆԱՏՕ-ի համար Հայաստանը եղել եւ մնում է հուսալի գործընկեր: Անկեղծ ասած, ես ոչ մի կտրուկ տեղաշարժ չեմ կանխատեսում: Չեմ կարծում, որ Հայաստանը եւս նման մտադրություններ ունի»,- նշել է Ապաթուրայը՝ հավելելով, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կշարունակվի: