News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղան Մուհթարլիի գործը եւ Ադրբեջանում լրատվամիջոցների վիճակը կքննարկվի հունիսի 15-ին Եվրախորհրդարանի բանավեճերի ընթացքում:

Մուհթարլիի գործի եւ Ադրբեջանում լրատվամիջոցների վիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը ներկայացրել են Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք խմբակցության անդամները:

Բանաձեւով դատապարտվում է Վրաստանում Աֆղան Մուհթարլիի առեւանգումը եւ Ադրբեջանին նրա ապօրինի հանձնումը, Ադրբեջանին կոչ է արվում հրաժարվել Մուհթարլիին ներկայացրած մեղադրանքներից, նրան ազատել եւ թույլ տալ Վրաստանում ընտանիքին միանալ:

Փաստաթուղթը կոչ է անում նաեւ Վրաստանի իշխանություններին ապահովելու Մուհթարլիի անհետացման արագ, մանրակրկիտ, թափանցիկ եւ արդյունավետ հետաքննություն:

Բանաձեւում կոչ է պարունակվում ուղղված Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել քաղաքացիական հասարակության անկախ խմբերի եւ ակտիվիստների ազատ տեղաշարժը եւ գործունեությունը: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է կատարի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ մարդու իրավունքների հանձնակատարի հրահանգները իրավապաշտպանների, խաղաղ հավաքների ազատության եւ խոսքի ազատության վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Աֆղան Մուհթարլին առեւանգվել է Թբիլիսիում եւ ապօրինի Ադրբեջան տեղափոխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ