News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթի տեղեկություններով, առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարելու է նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին պաշտպանելու կամ սեփական թեկնածուով հանդես գալու մասին: Թերեւս հենց այդ հանգամանքով են պայմանավորված հատկապես վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արդեն անթաքույց հակասությունները եւ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հնարավորության մասին խոսակցությունները: Իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ ըստ որոշ տեղեկություններիէլ Գագիկ Ծառուկյանն ինքն է ցանկանում դուրս գալ կոալիցիայից, սակայն իշխանական վերնախավը փորձում է կանխել դա՝ հնարավոր ցնցումներից զերծ մնալու համար:

Այլ աղբյուրների փոխանցմամբ, նախագահ Սերժ Սարգսյանն է Ծառուկյանին առաջարկել՝ կամ պաշտոնապես հայտարարել իրեն սատարելու մասին, կամ դուրս գալ կոալիցիայից: Ընդ որում, այս տեղեկությունները վերջին շրջանում ակտիվորեն տարածում են հատկապես ՕԵԿ-ականները, այնպես որ, բացառված չէ, որ ԲՀԿ-ին «ուլտիմատում» ներկայացնելու մասին լուրերով Արթուր Բաղդասարյանն է փորձում ներիշխանական «բազարներում» ամրապնդել ՕԵԿ-ի դիրքերը: Ու չնայած ներքաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին գործընթացները կարծես ավելի հավանական են դարձնում կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հանարավորությունը, մեր տեղեկություններով, ԲՀԿ ղեկավարությունը կողմ է մինչեւ նախագահական ընտրություններ կոալիցիայում մնալու եւ Ս. Սարգսյանին պաշտպանելու տարբերակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ