News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւն արձագանքել են խմբակցության՝ դավաճանության մասին մեղադրանքներին

Տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ինչ-ինչ պատճառներով, այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք կուսակցության Երեւանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ եւ ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաեւ բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում եւ անկախ ամեն ինչից պահպանել պրոֆեսիոնալիզմ եւ հարգալից վերաբերմունք, կուսակցության կողմից գնահատվել է, որպես կուսակցության գծից շեղում, պարտականությունների չկատարում եւ թիմային աշխատանքի խաթարում։

Հայաստանի անկախության մոտ երեք տասնամյակների ընթացքում, մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ կարեւորագույն հարցերին տրվում էին ուռճացված էմոցիոնալ երանգներ, սակայն հարցը հիմովին լուծում չէր ստանում, ինչը շարունակական հիասթափության ալիք էր բարձրացնում մեր քաղաքացիների մոտ, դրանով իսկ սերմանելով անվստահություն եւ անտարբերություն առողջ քաղաքական պայքարի հանդեպ։ Մեր համոզմամբ, այսպիսի մոտեցումը անուղղակիորեն աջակցում է գործող իշխանությանը եւ խոչնդոտում է առողջ ժողովրդավարության զարգացմանը մեր հայրենիքում։

Ինչպես բազմաթիվ անգամներ նշվել էր քարոզարշավի ընթացքում, Երեւանի ավագանու անդամ լինելով, մեր աշխատանքը պետք է լինի ոչ միայն բարձրաձայնելը երեւանցիների խնդիրների մասին, այլեւ լինել կառուցողական, հանդես գալ առարկայական առաջարկներով եւ անել մեր լիազորություններից բխող ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրները լուծվեն»:

Նրանք պատրաստվում են հունիսի 23-ին մամուլի ասուլիսով հանդես գալ:

Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հունիսի 18-ին հրավիրած նիստում որոշում էր ընդունել կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության երկու անդամի նկատմամբ անվստահություն հայտնել եւ նրանց առաջարկել դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց...
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի...
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի...
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
Ամենաշատ