News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջել է փոխհատուցել Lacoste ապրանքանիշի մարզաշապիկի գինը, որի վրա ադամանդե կանաչ էին թափել Լադիժին քաղաքում նրա ելույթի ժամանակ։ Իր պահանջը Սահակաշվիլին հրապարակել է Facebook-ում։

«Հերթական հարձակումը ադամանդե կանաչով Լադիժինում։ Հարձակվողը խոստովանել է, որ իրեն 200 գրիվենով վարձել են մարդիկ, որոնք նման էին Պյոտր Պորոշենկոյի դաշինքի տեղի ղեկավարներին։ Մենք ամեն ինչ տեսագրել ենք ու շուտով ձեզ ցույց կտանք։ Նորից նոր մարզաշապիկ եմ հագել ու նորից փչացրել են, սրիկաները։ Ես գնացել էի Վադիմի ավարտական երեկոյին, որի մորը՝ Թամարային, մենք ցուցադրել էինք հաղորդման ընթացքում։ Փորձից խրատված՝ ես միշտ ինձ հետ հավելյալ հագուստ եմ վերցնում, այնպես որ ես փոխեցի հագուստս, լուսանկարվեցի Լադիժինի դպրոցի շրջանավարտների հետ ու մասնակցեցի ավարտական հավաքույթին։ Պյոտր Ալեքսեյի, Դուք կամ դադարեցրեք այս մանկապարտեզը, կամ էլ ինձ փոխհատուցեք իմ Lacoste մարզաշապիկի գինը, որը ես Ամստերդամի օդանավակայանում էի գնել՝ Թանզանիայից վերադառնալիս։ Հարցի գինը 50 եվրո է»,- գրել է Սահակաշվիլին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ