News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 29-ին կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է Հայաստանի կոմունիստական կուսակցության 38-րդ համագումարը, որն անցկացվում է Հայաստանում կոմունիստական կարգերի հաստատման 90-ամյակի կապակցությամբ:

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարել է , որ ՀԿԿ-ն այսօրվանից պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: «Որովհետեւ վաղը արդեն ուշ կլինի»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ՀԿԿ-ին շատ է մտահոգում այն հանգամանքը, որ գործող խորհրարանում չունի մանդատներ եւ չի կարող բարձրաձայնել ժողովորդին հուզող խնդիրների մասին:

Թովմասյանը նշեց, որ ներկա ռեժիմը, շարունակելով իր նախորդների արատավոր քաղաքականությունը, ժողովրդին զրկել է ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորությունից, ինչի ապացույցն են մինչ օրս տեղի տեղի ունեցած նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Դրանք, ըստ Թովմասյանի, զուրկ են եղել գաղափարական պայքարից, եւ շեշտը դրվել է ֆինանսների, կեղծիքների, եւ այլ արատավոր երեւույթների վրա:

Ռուբեն Թովմասյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ Հայաստանում բոլոր կարեւոր գործերի կազմակերպիչն ու ներշնչողը եղել է հայկոմկուսը:

Ի դեպ, Համագումարը «բոցաշունչ» շնորհավորանքներ է հղել Մոլդովայի կոմունիստներին՝ խորհրդարանական ընտրություններում տարած «հաղթանակի» կապակցությամբ:

Ինչպես հայտնում է  NEWS.am-ի  թղթակիցը, դահլիճը լի է կոմունիստներով, որոնք հիմնականում տարեց են, եւ դժգոհում են, որ վերջին շարքերում չի լսվում «ընկեր Թովմասյանի» ձայնը եւ պարբերաբար խնդրում են բարձր խոսել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ