News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բավական բարդ է սպասել, որ արցախյան «ճակատներում» որեւէ նոր բան տեղի կունենա։ Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ես նկատի ունեմ ե՛ւ շփման գիծը, ե՛ւ բանակցային գործընթացը»,- հստակեցրեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը լարվածությունը սատարող ռազմավարություն է վարում, իսկ ժամանակ առ ժամանակ հակամարտության լարվածություն կհրահրի։

Իսկանդարյանը նշեց, որ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները, ո՛չ համաշխարհային հանրությունն ընդհանուր առմամբ Ադրբեջանի վրա ազդելու քաղաքական լծակներ չունեն։ Քաղաքագետը դա բացատրում է տնտեսական միջոցներով Ադրբեջանի վրա լուրջ ազդեցություն գործելու հնարավորության բացակայությամբ։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմավարությունն ուղղված է պարզապես մարդկանց ոչնչացնելուն, ինչին հայկական կողմն իր հերթին բավական կոշտ է արձագանքում։ «Վերջին սրումը, հավանաբար, երկու բանի հետ է կապված։ Նախ՝ Յոհաննես Հանի Բաքու այցի հետ։ Երկրորդ՝ նրանք տոնում էին բանակի օրը եւ պետք էր ինչ-որ բան ցույց տալ։ Շատ բարդ է դա վերահսկել կամ կանգնեցնել։ Ուրախ կլինեի սխալվել, բայց վախենում եմ, որ ժամանակ առ ժամանանկ նման լարվածություն կարձանագրվի»,- ընդգծեց Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ