News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ավելի ճկուն քաղաքականություն վարի շրջափակումից դուրս գալու համար։ Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նրա կարծիքով, Հայաստանն Իրանի հետ միացնող երկաթգծի գործարկումը թույլ կտար մասամբ լուծել այդ խնդիրը։ «Այս մաիսն մենք, ցավոք, շատ հաճախ մոռանում ենք։ Դա մեր լուրջ բացթողումն է»,- դժգոհել է փորձագետը։ Սաֆարյանը վստահ է, որ եթե տվյալ նախագիծն իրականանար, ապա այն կարող էր դառնալ նաեւ մեկ այլ նախագծի՝ Մեծ մետաքսի ճանապարհի մասն ու շարունակությունը։ Նրա խոսքով, գործող իշխանությունները բավականաչափ ժամանակ ունեին տվյալ նախագծի իրականացման համար, բայց բաց են թողել այն։

Հայաստանի բեռնափոխադրումների միության նախագահ Մակար Առաքելյանը համարում է, որ Հայաստանը պետք է իր հայացքն ուղղի ոչ այնքան հարավային, որքան հյուսիսային ուղղությամբ։ Նրա կարծիքով Վերին Լարսով վրացական ճանապարհին այլընտրանք պետք է որոնել այդ նույն Վրաստանում։ Ընդ որում նա նշեց, որ Հյուսիս- Հարավ» մայրուղու շինարարությունը ձգձգվում է ու դա այն չէ, ինչ ուզում է հայկական կողմը։ Նույնիսկ մինչեւ 2020 թ աշխատանքներն ավարտելը ըստ փորձագետի անհնար է։ Ամեն ինչ, նրա խոսքով, ֆինանսավորումից է կախված։ «Իրան- Հայաստան երկաթգծի շինարարությունը քաղաքական տեսակետից ես դրական եմ համարում։ Բայց տնտեսական տեսակետից այն երբեք չի կարողանա բավարար ծավալներ ապահովել»,- պարզաբանել է Առաքելյանը։ Փորձագետի կարծիքով, Իրանն ինքը շահագրգռված չէ տվյալ երկաթգծի շինարարության հարցում, քանի որ Իսլամական Հանրապետությունում երկաթգծային կապը իրականում շատ թույլ է զարգացած, երկրում բազմաթիվ այլ խնդիրներ կան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ