News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի կառավարական զորքերը Մոսուլում ահաբեկիչներից հետ են խլել ավերված մզկիթը, որտեղ երեք տարի առաջ «Իսլամական պետության» գրոհայինները խալիֆայություն են հռչակել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրաքցի զինծառաողներին։

Իրաքի իշխանությունները սպասում են, որ Մոսուլի համար մարտերը կավարտվեն առաջիկա օրերին, քանի որ ԻՊ-ի գրոհայինները ցրված են միայն Հին քաղաքի մի քանի թաղամասերում։

850-ամյա «Գրանդ ալ Նուրի» մզկիթը հետ խլելը խորհրդանշական հաղթանակ է, որը մեծ նշանակություն ունի Մոսուլի ազատագրության համար պայքարող իրաքյան ուժերի համար, որը փաստացի Իրաքում ԻՊ-ի մայրաքաղաքն էր։ 

«Նրանց փաստացի պետությունն ընկավ», - պետական հեռուստաընկերության եթերում ասել է իրաքցի ռազմական բրիգադային գեներալ Յահյա Ռասուլը։

Գրոհայինները միջնադարյան մզկիթը պայթեցրել են մեկ շաբաթ առաջ, երբ իրաքյան ուժերը սկսեցին հարձակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ