News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայում քաղաքական ապաստան տրամադրելու մասին Թուրքիայի քաղաքացիների ներկայացրած դիմումների թիվն այս տարեսկզբից մինչեւ հիմա գերազանցել է 3200-ը, հայտնել է Funke մեդիախմբի պարբերականը՝ վկայակոչելով Միգրացիայի ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչության (BAMF) տվյալները։ Դա կապակցում են ընդդիմադիրների ու քրդերի դեմ ուժեղացված ճնշումների հետ, որոնք հաջորդել են 2016 թ հուլիսին պետհեղաշրջման փորձին։

Այդ ժամանակվանից, BAMF-ի տվյալներով Գերմանիայում մյուսներից բացի ապաստան է խնդրել նաեւ 209 թուրք դիվանագետ ու 205 պետծառայող։ Բայց հունիսին Թուրքիայի քաղաքացիներից ստացված դիմումների թիվը կրճատվել է մինչեւ 488, այսինքն մինչեւ 2016-ի հունիսի մակարդակը։

 Անցած տարի Գերմանիայում քաղաքական ապաստան է խնդրել 5742 թուրք, այդ թվում գրեթե 4400 Թուրքիայի քրդեր։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ