News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Laudato Si’ եւ խոշոր քաղաքներ» համաժողովի անդամներին դիմել է հատուկ ուղերձով՝ կրկին կոչ անելով խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ համաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում։

«Արարչագործության մասին հոգ տանելը մեր հիմնական խնդիրներից մեկն է», -Վատիկանի ռադիոն մեջբերում է քահանայապետի ուղերձը։

«Չի կարելի անտարբեր մնալ, երբ օդի որակը նվազում է կամ երբ ավելանում է թափոնների քանակը, որոնց վերամշակումը նորմերին չի համապատասխանում»։ Պապն ընդգծել է, որ այդ իրավիճակը «արարչագործության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի հետեւանք է եւ մեզ կոչ է անում պատասխանատվություն ստանձնել հանուն համընդհանուր բարօրության»։ «Դժբախտաբար, մենք անտարբերություն ենք նկատում մեր ընդհանուր տան նկատմամբ, ինչը խոսում է պատասխանատվության զգացման կորստի մասին։ Ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կառավարություն հոգ տանի շրջակա միջավայրի մասին»,-ասվում է ուղերձում։ 

Ֆրանցիսկոս պապը իր ուղերձում երեք կետ է առանձնացնում՝ «հարգանք, պատասխանատվություն եւ մարդկային վերաբերմունք»՝ նշելով, որ  «շրջակա միջավայրի նկատմամբ հարգանքը պարտք է ապագա սերունդների առջեւ»։

Հռոմի պապը նաեւ ուշադրություն է հրավիրում մարդկային հարաբերությունների կարեւորության վրա, որոնք խոշոր քաղաքներում ավելի շատ են դժվարությունների հետ բախվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ