News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ ապօրինի եւ անհամաչափ ուժ է կիրառվել: Այս մասին հուլիսի 18-ին հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ ելույթ ունենալով «Համակարգային անպատժելիությունը որպես քրեական արդարադատության մարտահրավեր» թեմայով հասարակական քննարկման ընթացքում, որը կազմակերպել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը:

Նրա խոսքով՝ ամբաստանյալներին դատարանի դահլիճից դուրս են բերել վիրավորական կերպով, քարշ են տվել նկուղ եւ դաժանաբար ծեծել: «Այդ ընթացքում նրանք ձեռնաշղթաներով են եղել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ պաշտպանյալին ծեծում են փաստաբանի աչքերի առջեւ: Սա նշանակում է, որ փաստաբանին վիրավորում են մասնագիտական առումով եւ արհամարհում նրա փաստաբանական գործունեությունը»,- ընդգծեց Ալումյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկը ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանին թույլ չի տվել փաստաբանին գրություն փոխանցել: Դրան հետեւել է ամբաստանյալի եւ ոստիկանի միջեւ սկսված վեճը, ոստիկանները դատարանի դահլիճից դուրս են բերել Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի եւ Ավետիսյանի, նաեւ  2 այլ ամբաստանյալների՝ Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտարարել են, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծել են իրենց պաշտպանյալներին: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ հունիսի 29-ին ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Մխիթար Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին եւ Գագիկ Եղիազարյանին ու գրանցել են, որ նրանց մարմիններին վնասվածքներ են եղել, որոնք համապատասխանում են ծեծելու մասին նրանց պնդումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ