Հայաստանի կառավարության խոստացած 500 մլն դոլարի ներդրումներից 220 մլն դոլարն արդեն կատարվել է: Հուլիսի 18-ին լրագրողների հետե հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ մեկնաբանելով կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Այդ ծրագրերով արդեն շուրջ 2700 աշխատատեղ է ստեղծվել: Ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության, էներգետիկայի, ոսկերչության եւ այլ ոլորտներում:
«Միջոցներ են ուղղվել ինչպես նոր ձեռնարկությունների ստեղծման, այնպես էլ գործողների արդիականացման համար»,- հավելեց Ազիզյանը: