News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, հուլիսի 18-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն:

Մայր աթոռից NEWS.am_ին հայտնում են, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան հանձնվեց Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետեր տիար Սունիլ Սոբթիին եւ տիկին Սյուզան Ռուբենին` ի գնահատություն նրանց եկեղեցանվեր ընթացքի եւ բազմարդյուն վաստակի:

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը եւ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ շքանշանների շնորհումից հետո տիար Սունիլ Սոբթին եւ տիկին Սյուզան Ռուբենն այս ուրախալի առիթով իրենց երախտագետ զգացումները փոխանցեցին ներկաներին: Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետերը հավաստիացրեցին, որ բոլոր ձեռքբերումները հնդկահայոց կյանքում արձանագրվել են շնորհիվ Վեհափառ Հայրապետի զորակցության, ում օրհնությամբ եւ պիտի շարունակեն իրենց ծառայությունը բերել հօգուտ Հնդկաստանի հայ համայնքի, Հայոց Եկեղեցու եւ Հայրենիքի:

Ցերեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հայորդյաց տների սաները:

Վերջում մեծարյալներին եւ ներկաներին իր օրհնությունը բաշխեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակություն հայտնելով Եկեղեցու անդաստանից ներս արդյունավոր ծառայություն մատուցող հայորդիների պարգեւատրման առիթով` Վեհափառ Հայրապետը նշեց, որ նրանք ավանդապահներն են այն ժառանգության, որ դարերի մեջ Հնդկաստանում կերտել են մեր նախնիները` հաստատելով եկեղեցիներ եւ կրթական հաստատություններ: Նորին Սրբությունը գնահատանքով արձանագրեց, որ վերջին տարիներին շնորհիվ Ս. Նազարեթ եկեղեցու վարչության նախանձախնդրության ամբողջովին նորոգվեցին եւ պայծառացան Հնդկաստանում հայոց սրբավայրերը` շարունակելով իրենց առաքելությունն այս կյանքում, բարեզարդվեց նաեւ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը: Վերջում, վերստին իր գնահատանքը հայտնելով վարչության անդամներին, Նորին Սրբությունը պատգամեց նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց օգտակար ծառայությունը` շաղախված սիրով ու նվիրումով հանդեպ Հայոց Եկեղեցին, ժողովուրդն ու հայրենիքը:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանները, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ եւ Մայր Աթոռի պաշտոնեությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ