Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 20-ին, Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք արդեն իսկ դարձել են ավանդական: