News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի խորհրդարանը հուլիսի 21-ին Կառավարության նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով հրավիրել է արտահերթ նստաշրջան, որտեղ քննարկվել են շուրջ 2 տասնյակ օրինագծեր:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանը քննարկել է.

«Արցախի Հանրապետության  դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները:

«Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Աուդիտորական գործունեության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները:

Գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները ներկայացրել են պետական-իրավական հարցերի եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը եւ Ռուսլան Իսրայելյանը:

Ներկայացված նախագծերի վերաբերյալ մտքերի փոխանակության կարգով ելույթ է ունեցել պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, ում առաջադրած հարցերին պարզաբանումներ է տվել կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Խորհրդարանը քվեարկել է՝ երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացնելով նշված օրենսդրական փաթեթները:

Սույն օրենքների ընդունմամբ օրենսդիր մարմինը իրականացրել է Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ մինչեւ խորհրդարանի կողմից ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը` Սահմանադրությանը համապատասխանեցնելով Դատական օրենսգիրքը եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքը:

Շնորհակալություն հայտնելով կառուցողական աշխատանքի համար՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ խորհրդարանը հուլիսի 24-ից անցնում է ամառային մեկամսյա արձակուրդի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ