News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի հյուսիսում վերանորոգումից հետո նորից սկսել է գործել Մերձավոր արեւելքի արաբական երկրների տարածքում խոշորագույն ռազմակայանը։ Բացման արարողությանը մասնակցել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Եգիպտական ԶՈՒ կայանը, որը կոչվում է Եգիպտոսի առաջին նախագահ Մուհամեդ Նիգիբի անունով, տեղակայված է Էլ Համմամ շրջանում՝ երկրի հյուսիս- արեւ մուտքում։ Դրա հիմնական նշանակությունը երկրի արեւմտյան սահմանների, նավթային հանքավայրերի ու ռուսական մասնակցությամբ երկրի առաջին ԱԷԿ-ի շինարարության անվտանգության ապահովումն է։

Կայանի նորոգման աշխատանքները երկու տարի են տեւել։ Այդ ընթացքում կառուցվել է տարբեր նշանակության ավելի քան 70 կմ ճանապարհ, մոդիֆիկացվել մի քանի տասնյակ հրաձգարան։ Կայանի տարածքում 1․1 հազար ռազմական ու քաղաքացիական նշանակության օբյեկտ կա, նաեւ  մզկիթ, որում միաժամանակ կարող է 2 հազար մարդ աղոթել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ