News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երկու տոննա կշռող լուսին ձուկը, որը մարդկության աչքից թաքնվել է 130 տարի շարունակ, վերջապես հայտնաբերվել է: Նրան հայտնաբերել է Ավստրալիայի Մերդոկի համալսարանի ասպիրանտ Մարիաննա Նայգարդը:

Լուսին ձկանը (լատիներեն՝ Mola) 4 տարի փնտրում էին, որի ընթացքում Մարիաննան լուսին ձկան նմուշներ է հավաքել Երկրի տարբեր մասերից: Արդյունքում նա ԴՆԹ-ի 150 նմուշներ է վերլուծել, որպեսզի առանձնացնի է Mola-ի դասի մեջ մտնող 4 տեսակ:

Դրանցից երեքը՝ Masturus lanceolatus, Mola mola եւ Mola ramsayi, գիտնականներին նախկինում հայտնի էին, իսկ չորրորդ տեսակը, պարզվում է, նոր էր: Այն ստացել է Mola tecta անվանումը: Ձկան այս տեսակն ամբողջ աշխարհում հանդիպում է բարեխառն եւ տաք ջրերում՝ Իսլանդիայից մինչեւ Մեծ Կուրիլյան շղթայի հարավային կղզիներ:

Կողքերից սեղմված ձկան մարմինը սկավառակի է նման, մեջքի եւ հետանցքի լողակները փշեր չունեն, պոչի լողակի փոխարեն մաշկային ծալվածք է առաջացել, իսկ մաշկը ծածկված է մանր ոսկրային ելունդներով:

Մարդիկ երկրագնդի տարբեր կետերում ձկանը տարբեր անուններ են տվել՝ եթե ռուսերեն (իտալերեն, ֆրանսերեն եւ այլն) անուններում այն համեմատվում է Լուսնի հետ, ապա անգլերենում՝ Արեգակի (sunfish), չինարենում՝ անիվի, իսկ լեհերն այն պարզապես գլուխ են կոչել: Իսկ ձկան լատիներեն անվանումը նշանակում է «փոքրիկ երկանք»:

Մարիաննայի պարզաբանմամբ՝ լուսին ձկները վիթխարի են, ջրի խորքերում միայնակ են լողում եւ գործնականում անորսալի են, քանի որ բնակվում են օվկիանոսի այն հատվածներում, որտեղ մարդը չի հասնում: Mola-ն սուզվում է հարյուրավոր կիլոմետրեր, որ սնվի, իսկ հետո կարճ ժամանակով մակերեւույթին է հայտնվում՝ արեւի ճառագայթների ներքո տաքանալու: Այստեղից է անգլերենում առաջացել ձկան անվանումը:

Mola-ն աշխարհում ամենածանր փշոտ ձուկն է: Խոշոր առանձնյակները կարող են հասնել 4 մետր երկարության եւ 2270 կգ քաշի, հայտնում է The Daily Mail-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ