News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խանդի հողի վրա ընկերոջը ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող Արտուշ Շախկուլյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 29-ամյա Արտուշ Շախկուլյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝  2016 թվականի հուլիսի 22-ին, ժամը 22-ի սահմաններում Արտուշն իր ընկերուհու հետ զբոսնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ գտնվող այգում: Այնտեղ Արտուշը պատահական հանդիպել է իր ծանոթ Համբարձումին, նրան հրավիրել է իր վարձակալած տուն՝ ժամանակ անցկացնելու: Տանը Արտուշը, նրա ընկերուհին ու Համբարձումը միասին խմել են մոտ 1.5 լիտր օղի: Բայց հյուրընկալության ամբողջ ընթացքում Արտուշը զգացել է, որ Համբարձումը սիրահետում է ընկերուհուն: Որոշ ժամանակ անց ընկերուհին հայտարարել է, թե լավ չի զգում, ու գնացել է ննջասենյակ՝ քնելու: Արտուշն էլ ասել է, թե օղին վերջացել է, գնում է խանութ՝ օղի գնելու:

Նա տնից դուրս է եկել, բայց խանութ չի գնացել, այլ մի քանի րոպե անց անսպասելի վերադարձել է տուն: Տեսել է, որ Համբարձումը հյուրասենյակում չէ: Գնացել է ննջասենյակ ու տեսել, որ Համբարձումը պառկել է իր ընկերուհու կողքին ու արձակում է վերնաշապիկի կոճակները: Արտուշ Շախկուլյանը զայրացել ու Համբարձումին քաշելով դուրս է բերել բակ, հարցրել է, թե ի՞նչ էր անում իր ընկերուհու կողքին պառկած, ապտակել ու հայհոյել է, ինչին ի պատասխան՝ Համբարձումը նույնպես հայհոյել է: Արտուշը սկսել է ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել Համբարձումին: Ծեծի հետեւանքով Համբարձումի մոտ առաջացրել է թոքի սալջարդ, դեմքի շրջանում վնասվածքներ: Ականատեսները շտապօգնություն են կանչել, Համբարձումը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Առաջադրված մեղադրանքում Արտուշ Շախկուլյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ