News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որ ղեկավարում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոշել է դատական հայց ներկայացնել ամերիկյան դիվանագետների դեմ, որոնց նամակագրությունը հրապարակել էր Wikileaks սկանդալային կայքը:

Պետքարտուղարության հետ դիվանագետների գաղտնի նամակագրության մեջ վիրավորական արտահայտություններ են արվել շատ երկրների ղեկավարների հասցեին: Հրապարակված 250 հազար ֆայլերից 8 հազարը նվիրված է Թուրքիային:

Թուրքական կառավարության ղեկավարը բավական կտրուկ էր արձագանքել ամերիկյան դիվանագետների պնդումներին, ըստ որոնց նա 8 հաշիվ ունի Շվեյցարիայի բանկերում: Հայտարարելով, թե ոչ մի կոպեկ չունի այդ երկրի բանկերում, Էրդողանը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին, դիվանագետներին հարցում անել զրպարտության վերաբերյալ:

Չորեքշաբթի երեկոյան կառավարող կուսակցության գործկոմի նիստում Էրդողանի հանձնարարականով որոշում է  կայացվել հայցեր ներկայացնել ամերիկյան դիվանագետների դեմ: Դատարան են ներկայացվելու հայցեր մասնավորապես ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանի դեմ, հայտնում է  Hurriyet պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ