News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2017թ-ի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը աճել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը: Նա նշեց, որ առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան է եկել 299 հազար զբոսաշրջիկ, ինչը 18․2 %-ով ավելի է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2017թ-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ընդհանուր այցելությունները Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է ավելի քան 30%-ով:

«Հիմնականում Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից, արաբական երկրներից, եվրոպայից են գալիս: Զգալի աշխատանքներ են տարվում համաշխարհային շուկայում Հայաստանի հասանելիության բարձրացման առումով, վիզային ռեժիմի դյուրացման, որոշ երկրների հետ էլ ուղիղ չվերթներ ենք կազմակերպել, ինչն էլ նպաստում է ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճին»,-ասաց նա:

Նրա խոսքով, եթե զբոսաշրջիկներն առաջ Երեւան էին գալիս եւ այլ զբոսաշրջային վայրեր, ապա այժմ այցելում են նաեւ Գյումրի. «Քանի որ Գյումրիում արդեն չվերթներ ունենք, զբոսաշրջիկները Գյումրի եւս գնում են արդեն, շատ կարեւոր է նաեւ, որ նրանք Հայաստանից շատ գոհ են հեռանում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ