News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի դատախազությունում կարծում են, որ վերջերս պաշտոնաթող եղած պատրիարքի թիկնազորի պետ Սոսո Օհանաշվիլին կարող է մասնակից լինել «ցիանիդի գործին»՝ պատրիարքարանում ազդեցիկ անձին՝ Շորենա Տետրուաշվիլիին թունավորելու հետ կապված, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Դատախազ Ջարջի Ցիկլաուրին հայտնել է, որ Սոսո Օհանաշվիլին եւ պատրիարքի անվտանգության ծառայության շարքային աշխատակից Տարաս Շավշիշվիլին երեց Գերոգի Մամալաձեի հետ միասին քննարկել են Շորենա Տետրուաշվիլիին պաշտոնանկ անելու հարցը։

Օհանաշվիլին «ցիանիդի գործով» մեղադրող կողմի գլխավոր վկաներից է։ Հենց նա էր փետրվարին պատասխանատու պատրիարքի անվտանգության համար, երբ Մամալաձեին ձերբակալեցին Թբիլիսիի օդանավակայանում եւ նրա ուղեբեռում թունավոր նյութ՝ նատրիումի ցիանիդ հայտնաբերեցին։

Պատրիարքի թիկնազորի ծառայության նախկին պետին հարցաքննել են սկայպով, քանի որ նա Վրաստանի սահմաններից դուրս է։ Օհանաշվիլին պաշտոնաթող է եղել փետրվարի վերջին՝ Մամալաձեի կալանավորվելուց հետո։ Մայիսին նա Գերմանիա է մեկնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ