News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում բողոքի ակցիայի ընթացքում 30-ամյա տղամարդ է զոհվել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Վենեսուելայի դատախազությունը։ Ռաֆայել Անտոնիո Վերգարան սպանվել է Էջինո քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում։ Այսպիսով բողոքի ցույցերի սկզբից մինչեւ հիմա Վենեսուելայում զոհվածների թիվը հասել է 98-ի։

Վերգարան երկօրյա համընդհանուր գործադուլի  առաջին զոհն է դարձել , որը հայտարարել են նախագահ Նիիկոլադ Մադուրոյի ընդդիմադիրները։ Նրանք դեմ են սահմանադրությունը սահմանադիր ժողովի միջոցով վերաշարադրելոու փորձերին, որի անդամները պետք է ընտրվեն հուլիսի 30-ի ընտրությունների արդյունքներով։

Նախագահը հավաստիացնում է, որ նոր սահմանադրությունը ազգին ելք  կառաջարկի խորքային քաղաքական ու տնտեսական ճգնաժամից։ Դրա հառակարոդները դիտարկում են այն որպես մանեւր, որպեսզի էլ ավելի ամրապնդեն Մադուրոյի առանց այդ էլ զգալի գործադիր իշխանությունը ։Նրանք կոչ են անում բոյկոտել քվեարկությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ