News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ հետամուտ կլինի Ուկրաինա վերադառնալու իր օրինական իրավունքին։ Այս մասին Սահակաշվիլին գրել է Facebook-ում, երբ հայտնի է դարձել, որ նրան զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից։ 

«Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ Ուկրաինայի, եւ նրանց չի հաջողվի զրկել ինձ դրանից։ Այժմ ինձ ցանկանում են ստիպել փախստականի կարգավիճակ ստանալ։ Նման բան չի լինի։ Ես չեմ պատրաստվում որեւէ տեղ մնալ եւ որեւէ կարգավիճակ ստանալ։ Ես հետամուտ կլինեմ Ուկրաինա վերադառնալու իմ օրինական իրավունքին։

Պորոշենկոն (Ուկրաինայի նախագահը) որոշեց ինձ զրկել քաղաքացիությունից գաղտնի, քանի դեռ ես երկրում չեմ»,- նշել է Սահակաշվիլին։

Նրա խոսքով՝ այդ հրամանով Պորոշենկոն ստորագրել է «իր եւ իր իշխանության անխուսափելի պարտությունը։ Եվ եթե նախկինում դուք կարող էիք հուսալ, որ «կձգեք» մինչեւ ընտրություններ, այժմ դրանք միայն երազում կարող եք տեսնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ