News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին, որին 2017 թվականի մարտին դատարանը զրկել է վարորդական վկայականից, կրկին նկատել են ավտոմեքենա վարելիս։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Բաղդասարյանի փաստաբան Դավիթ Քեմուլարիային։  

Փաստաբանը հստակեցրել է, որ Բաղդասարյանին խնդրել են կայանել իրեն պատկանող Mercedes-ը, որը նրա տան բակում էր։ Նա նոր էր նստել ղեկին, երբ աղջկան մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու արձանագրություն կազմել։ 

Բաղդասարյանին 30 հազար ռուբլի տուգանք կամ մինչեւ 15 օր վարչական կալանք է սպառնում կամ 100-ից մինչեւ 200 ժամ հարկադիր աշխատանք։ 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դատարանը Բաղդասարյանին ցմահ զրկել է ավտոմեքենա վարելու իրավունքից՝ հիմնվելով փաստի վրա, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս ղեկին նստել (փաստաթղթերի համաձայն՝ նա տառապում է էպիլեպսիայով)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ