News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության բանակում հուլիսի 25-27-ին անցկացվել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որին մասնակցել են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի եւ գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները:

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ տարվա պատրաստության պլանով նախատեսված զորավարժությունների նպատակն էր կատարելագործել բանակի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների տեսական ու գործնական ունակությունները, նրանց պատրաստության եւ փոխգործակցության մակարդակը:

Զորավարժությունների ընթացքին հետեւել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն ՄՆացականյանն ու բանակի հրամանատարի տեղակալները:

Լեւոն Մնացականյանը մասնավորապես ուշադրություն է դարձրել բոլոր օղակի ղեկավար մարմինների մարտավարամասնագիտական կարողություններին, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման եւ որոշումներ ընդունելու ունակություններին, վարվող փաստաթղթերի ճշգրտությանը եւ տեղ գտած թերացումների վերացման նպատակով տվել ցուցումներ ու հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ